Մարաշի բաժանմունքի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
17.10.2022 10:24
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հոկտեմբերի 14-ին Մառի փողոցում հայտնաբերել և Կենտրոնական բաժին են ներկայացրել 51-ամյա Արմեն Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: