Գորիսի համայնքային ոստիկանները պատժի կրումից խուսափողի են հայտնաբերել
28.10.2022 10:25
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Գորիսի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 27-ին Գորիսի Արևշատի փողոցի տնակներից մեկում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 26-ամյա Սերոբ Մ.-ն, որը հունիսի 3-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Նա տեղափոխվել է դատարան:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: