Քրեական ոստիկանության և Կենտրոնական բաժնի ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ ԹԱՇԴՊՎ և Կենտրոնական բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 30-ին Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերել և Կենտրոնական բաժին են տեղափոխել 44-ամյա Սարգիս Ա.-ին: Նա 2022 թ. փետրվարի 22-ից ոստիկանության Գորիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 316-րդ (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և 268-րդ (Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: