Պարեկները խարդախության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
15.12.2021 10:56
Արձանագրված դեպքեր
Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 14-ին Բաբաջանյան փողոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Հենրիկ Խ.-ն, որը դեկտեմբերի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: