Հայտնաբերեցին «Զվարթնոց» օդանավակայանում
08.08.2014 15:19
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողները օգոստոսի 7-ին, ժամը 12.10-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1946 թ. ծնված Վիուլ Հ.-ին, որը փետրվարի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի /գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը / 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: