Հայտնաբերեցին Առատաշեն գյուղում
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները փետրվարի 24-ին, ժամը 08.30-ին, Առատաշեն գյուղում հայտնաբերել և բերման են ենթարկել 1960 թ. ծնված Ռոբերտ Ղ.-ին, որը փետրվարի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: