Հայտնաբերեցին Բուրաստան գյուղում
17.02.2015 10:10
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` Բուրաստան գյուղից բերման է ենթարկվել 1972 թ. ծնված Սլավիկ Խ.-ն, որը փետրվարի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի /սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: