Հայտնաբերեցին Գետափնյա գյուղում
24.02.2015 10:57
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ փետրվարի 23-ին, ժամը 22.30-ին, Արտաշատի Գետափնյա գյուղից հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Կարեն Շ.-ն, որը փետրվարի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: