Հայտնաբերեցին Երևանի Աճառյան փողոցում
23.03.2015 12:12
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մալաթիայի և Կենտրոնականի բաժնի ծառայողները մարտի 21-ին, ժամը 11.00-ին, Երևանի Աճառյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 2 շենքի մոտից բերման են ենթարկել 1953 թ. ծնված Լյովա Գ.-ին, որը մարտի 20-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: