Դիլիջանի ոստիկանները գողության համար հետախուզվողին հայտնաբերեցին Երևանում
 
                                            Ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, փետրվարի 10-ին Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և Դիլիջանի բաժին են տեղափոխել 30-ամյա Հրանտ Մ.-ին: Նա փետրվարի 3-ից ոստիկանության Վարդենիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
 Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					