Բաղրամյանի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին մայրաքաղաքում
 
                                            Ոստիկանության Բաղրամյանի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մայիսի 8-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 48-ամյա Իգոր Գ.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 468-րդ (Զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը) և 254-րդ (Գողությունը) հոդվածների մեղադրանքով: 
 Խափանման միջոցը՝ կալանք:
 Իգոր Գ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					