Հայտնաբերեցին Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները
14.01.2019 13:03
Հետախուզվողի հայտնաբերում
Հունվարի 13-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, ժամը 13.00-ին, Երևանի Սիլիկյան թաղամասի 3-րդ փողոցից բերման են ենթարկել 47-ամյա Միրզո Ա.-ին, որը 2018թ. դեկտեմբերի 28-ից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 325 հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: