Ոստիկանները կասկածյալին հայտնաբերեցին Ազատության պողոտայում
Մայիսի 14-ին, ժամը 20.55-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին դիմած կինը հայտնել է, որ ժամը 18.45-ի սահմաններում թիվ 39 երթուղու միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 280.000 դրամ, 4.000 ռուբլի, ոսկյա զարդ, բանկային, զեղչային և կուտակային քարտեր և նույնականացման քարտը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, նույն օրը, ժամը 23.30-ին, Ազատության պողոտայից, գողությունը կատարելու կասկածանքով, Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1973 թ. ծնված Մանվել Խ.-ին, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են քաղաքացուհու դրամապանակը, նույնականացման և բանկային քարտերը:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: