ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ստեփանավանի ոստիկանները հայտնաբերեցին մարմնական վնասվածք պատճառած տղամարդուն

Ստեփանավանի ոստիկանները հայտնաբերեցին մարմնական վնասվածք պատճառած տղամարդուն

Հոկտեմբերի 17-ին, ժամը 01.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Ստեփանավանի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ու դաստակի կտրած-ծակած բազմաթիվ վերքերով բուժօգնության է տեղափոխվել 35-ամյա տղամարդ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Ստեփանավանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 35-ամյա ստեփանավանցուն մարմնական վնասվածքներ է պատճառել 31-ամյա համաքաղաքացին: Նա Ստեփանավան քաղաքի Բաղրամյան-Հարությունյան փողոցների խաչմերուկում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, ապա ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: