ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները հայտնաբերեցին ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողին

«Զինանոց-2019», «Նելեգալ-2019» և «Նայոմնիկ» պայմանական անվամբ օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում ստացված տվյալներն իրացնելով՝ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության և Կապանի բաժնի ծառայողները ապրիլի 26-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության Կապանի բաժին բերման են ենթարկել 28-ամյա Սարգիս Հ.-ին, որը 2019թ. ապրիլի 25-ից ՌԴ ՆԳՆ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 167 հոդվածի 1-ին մասի (գույքի դիտավորյալ վնասում) մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: