ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արագածոտնի մարզի պարեկները հայտնաբերեցին և՛ մեքենան, և՛ առևանգողին

Արագածոտնի մարզի պարեկները հայտնաբերեցին և՛ մեքենան, և՛ առևանգողին

Հունվարի 30-ին, ժամը 04.10-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել էր, որ ժամը 03.35-ից 03.45-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, գողացել են Մուրացանի փողոցում կայանված «Օպել» մակնիշի իր մեքենան:
Մեկնել է ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը: Տուժողից ընդունվել է հաղորդում: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: Ու մինչ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ միջոցառումներ էին ձեռնարկվում, Արագածոտնի մարզի պարեկները հայտնաբերեցին և՛ մեքենան, և՛ առևանգողին:
Ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները ժամը 06.00-ի սահմաններում, երթևեկության կանոնները խախտելու համար, Կոշ գյուղի գազալցակայանի տարածքում կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա՝ առջևի հատվածը վթարված վիճակում: Մեքենան վարող տղամարդը, որ ակնհայտ ոչ սթափ վիճակում էր, չի ներկայացրել համապատասխան փաստաթղթեր: Նա տեղափոխվել է պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակ, որտեղ պարզվել է, որ «Օպելը» ժամը 03.35-ի սահմաններում հափշտակել էր Երևան քաղաքի Մուրացանի փողոցից:
42-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նա, կազմված փաստաթղթերը և «Օպելը» ներկայացվել են ոստիկանության Էրեբունու բաժին:
Կատարվում է նախաքննություն: