Հայտնաբերում՝ 5 տարի անց. հետախուզվողին Հայաստան տեղափոխեցին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով
29.09.2014 12:44
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներն օրերս Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ են տեղափոխել 1974 թ. ծնված Հայրիկ Ա.-ին, որը 2009 թ. հոկտեմբերի 22-ից ոստիկանության Գավառի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով):
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: