ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայտնաբերված թմրամիջոցն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության

Նոյեմբերի 27-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Մաշտոցի  և Աշտարակի բաժնի  ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Աշտարակ քաղաքի Գետափնյա փողոցից  ոստիկանության  Մաշտոցի բաժին բերման են ենթարկել  «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1981 թ. ծնված  Արթուր Շ.-ին և ուղևոր, 1966  թ. ծնված Սարգիս Շ.-ին, որտեղ վերջինիս գրպանից հայտնաբերվել է   դեղահաբ` «Բ-8» դրոշմվածքով, իսկ ավտոմեքենայի սրահից` ծխախոտի փայլաթերթով փաթեթավորված 4 նույնատիպ հաբեր: 
Համաձայն փորձագետի եզրակացության` հայտնաբերվածը «Բուպրենոֆին» տեսակի թմրամիջոց է:
Նույն օրը Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` խուզարկություն է կատարվել Սարգիս Շ.-ի` Աշտարակ քաղաքի Գետափնյա փողոցում  գտնվող տանը, որտեղ տան տակ գտնվող ավտոտնակի մետաղյա պահարանի վրայից հայտնաբերվել է թղթե արկղ, որի մեջ առկա էր գործարանային փաթեթավորմամբ գետնանուշի պարկ: 36 հատ գետնանուշի կեղևների միջից հայտնաբերվել են «Բ-8» գործարանային դաջվածքով 36 դեղահաբ, նույն արկղի մեջ գտնվող մազերի լվացման հեղուկի միջից հայտնաբերվել է   5.05 գ յուրահատուկ հոտով կոշտ զանգված:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Սարգիս Շ.-ն  ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: