Հայտնաբերված ՌԴ քաղաքացին հետախուզվում էր թրաֆիքինգի մեղադրանքով
06.06.2019 14:04
Հետախուզվողի հայտնաբերում
Հունիսի 5-ին, ժամը 19.30-ին, «Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել ՌԴ 41-ամյա քաղաքացի Սերգեյ Չ.-ն, որը 2018թ հունիսի 27-ից հետախուզվում էր ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: