ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայտնաբերված օտարերկրյա քաղաքացին հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

Սեպտեմբերի 18-ին, ժամը 16.10-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել օտարերկրյա քաղաքացի 29-ամյա Վարուժան Ա.-ն, որը մայիսի 17-ից հետախուզվում է ՌԴ ՆԳՆ Կրասնոդարի մարզի Կրասնոդար քաղաքի իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 228 հոդվածի (թմրամիջոցների, հոգեմեդ նյութերի ապօրինի արտադրություն, վաճառք կամ տեղափոխումը) 1-ին մասի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: