ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայտնաբերվել են հետախուզվողներ

Հունիսի 27-ին, ժամը 20.30-ին,  ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած   միջոցառումների շնորհիվ, Մասիս քաղաքի 5-րդ փողոցից բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Ռուբեն Հ.-ն, որը հունիսի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 147 հոդվածի /բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը/ 1-ին մասի և 66 հոդվածի /պատիժ նշանակելը հանցանքների համակցությամբ/ 2-րդ մասի մեղադրանքով:
 
***
 
Հունիսի 27-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, բաժին է ներկայացել 1995 թ. ծնված Լուսինե Չ.-ն, որը հունիսի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի /սուտ մատնությունը/ 1-ին մասի մեղադրանքով:
 
***
 
Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հունիսի 27-ին, ժամը 11.30-ին, իր տնից բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Արթուր Գ.-ն, որը   հունիսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց  իրացնելու նպատակի/ 1-ին մասի հատկանիշներով հանցագործություն կատարելու և պատժի կրումից խուսափելու համար:
 
***
 
Ոստիկանության Արարատի և Ջերմուկի բաժինների ծառայողները հունիսի 27-ին, ժամը 13.25-ին, Ջերմուկ քաղաքի ՀԷԿ-ի մոտակայքից հայտնաբերել և Ջերմուկի բաժին բերման են ենթարկել 1981 թ. ծնված Սեդրակ Ղ.-ին, որը 2015թ. հունվարի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի  258 հոդվածի /խուլիգանություն/ 4-րդ մասի և 112 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ 1-ին մասի մեղադրանքով:
 
***
 
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հունիսի 27-ին, ժամը 20.30-ին, Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցի 1 շենքից բերման է ենթարկվել 1970 թ. ծնված Արարատ Ջ.-ն, որը հունիսի 27-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի /Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը/  2-րդ մասի մեղադրանքով:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: