Որպես անհետ կորած որոնվող աղջիկները հայտնաբերվել են
19.10.2022 14:10
Անհետ կորածի հայտնաբերում
Հոկտեմբերի 17-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Հասմիկ Ստամբոլցյանի և 2008 թ. ծնված Մերի Արզումանյանի անհետ կորելու մասին: Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և որոնողական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 18-ին, ժամը 23.00-ին, նրանք կայարանամերձ հրապարակում հայտնաբերվել և ներկայացվել են բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: