Հայտնաբերվել է անձնագրային բաժանմունքում
28.03.2015 14:46
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Սևանի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ մարտի 27-ին, ժամը 11.40-ին, անձնագրային բաժանմունքից հայտնաբերվել և բերման է ենթարկվել 2012 թ. հոկտեմբերի 11-ից ՌԴ, Վոլգոգրադի մարզի ՆԳՎ Կրասնոարմեյսկի բաժնի կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 111 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով /մարմնական վնասվածք պատճառելը/ հետախուզվող, 1976 թ. ծնված Հենրիկ Մ.-ն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: