ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայտնաբերվել է բուսական զանգված

Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, հուլիսի 18-ին, ժամը 20.00-ին, Արարատի Խանջյան փողոցից բաժին են բերման ենթարկել 1981 թ. ծնված Դավիթ Գ.-ին` իր վարած «ՎԱԶ-21010» մակնիշի ավտոմեքենայով:
Դավիթ Գ.-ի խուզարկությամբ` տաբատի  գրպանից հայտնաբերվել է թղթե փաթեթ` կանաչ, չորացված, մանրացված, կանեփի յուրահատուկ հոտով բուսական զանգվածով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: