Հայտնաբերվել է դիակ հրազենային վնասվածքներով
07.12.2012 19:36
Դիակի հայտնաբերում
Դեկտեմբերի 7-ին, ժամը 09.55-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի 5-րդ փողոցում դիակ կա:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում կայանված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերել է 1972 թ. ծնված Վարդան Խաչատրյանի դիակը՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքով:
Դիակի հագուստի զննությամբ՝ տաբատի գրպանից հայտնաբերվել է 5.62 մմ տրամաչափի չկրակված 1 փամփուշտ, ավտոմեքենայի սրահից՝ «ՏՕԶ» տիպի, առանց գործարանային համարի որսորդական հրացան՝ փամփշտանոցում 1 կրակված պարկուճով, իսկ ավտոմեքենայի սրահից՝ կրակված 1 գնդակ:
Նշանակվել են համալիր փորձաքննություններ:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: