Հայտնաբերվել է ներարկչի մեջ լցված արծաթագույն սնդիկանման նյութի զանգված
Փետրվարի 11-ին, ժամը 01.55-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի և Համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները Նորագավիթի 1-ին փողոցի վերջնամասում գտնվող ՃՈ անշարժ հենակետի մոտ կանգնեցրել են 1984 թ. ծնված Մհեր Գ.-ին պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան, որի զննությամբ, աջ առջևի դռան բաց պահոցից հայտնաբերվել և առգրավվել է ներարկչի մեջ լցված արծաթագույն սնդիկանման նյութի զանգված:
Մհեր Գ.-ն հայտարարել է, որ Կապան քաղաքում ներարկիչով սնդիկն իրեն տվել է անծանոթ մի տղամարդ, որ Երևանում փոխանցի վերջինիս ծանոթին, որը իրեն զանգահարելու է:
Մհեր Գ.-ն և ուղևորներ` 1985 թ. ծնված Գարեգին Հ.-ն ու 1986 թ. ծնված Կարեն Հ.-ն բերման են ենթարկվել բաժին:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: