ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայտնաբերվել է նռնակ

Դեկտեմբերի 8-ին, ժամը 14.10-ին, ՀՀ ԱԻՆ «911»  ծառայությունից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1954 թ. ծնված Կորյուն Հ.-ն և հայտնել, որ նախկին զորամասի տարածքում շինարարություն կատարելու ժամանակ հողի տակից հայտնաբերվել է նռնակ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.45-ի սահմաններում, Վանաձորի Նժդեհի փողոցի թիվ 26 հասցեում գտնվող, նշված շինարարության ժամանակ, հողի մեջ հայտնաբերվել է ուսումնական «Ֆ-1» տիպի նռնակ` առանց պայթուցիչի:   
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: