ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայտնաբերվել է պայթուցիկի նմանվող նյութ և ինքնաշեն պայթուցիկանման սարքեր

Հունվարի 20-ին «ՀՀ Ազգային ինստիտուտ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա հիմնադրամ» կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին գրություն է ստացվել, որ ինստիտուտի տարածքում գտնվող թիվ 22 մասնաշենքի 5-րդ հարկում վերանորոգման աշխատանքների ընթացքում, նախկին ղեկավարի  /մահացած է/ պահեստային սենյակում հայտնաբերվել են պայթուցիկ նյութերի մասնիկներ: 
Մեկնած օպերատիվ և սակրավորների խմբերը նշված վայրում հայտնաբերել են 2 կգ պայթուցիկի նմանվող նյութ և  ինքնաշեն պայթուցիկանման 185 սարք: 
Հայտնաբերված զինամթերքը հանձնվել է ՀՀ ՊՆ:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: