ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Զվարթնոց» օդանավակայանում գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել է

26.10.2022 11:49 Գողություն

Հոկտեմբերի 23-ին «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահի մուտքի մոտ Շիրակի մարզի Սառնաղբյուր  գյուղի 26-ամյա մի բնակչի դրամապանակից գողացել էին փող։ Նախնական տվյալներով՝ 10 000 ռուբլի։ Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ժամերի ընթացքում պարզեցին, որ 26-ամյա երիտասարդի դրամապանակից փողը գողացել էր 41-ամյա տաքսու վարորդը, որը Նորագյուղի բնակիչ է։ Բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացել է գծային բաժին ու խոստովանել արարքը։ Գողոնն առգրավված է։ Երիտասարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: