Թմրամիջոցի իրացման մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել
11.05.2022 11:46
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՔՈԳՎ և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 10-ին Երկաթուղայինների 5-րդ փողոցից Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 20-ամյա Տիգրան Մ.-ն, որը մայիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: