1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հայտնաբերվել և կամավոր ներկայացել են հետախուզվողներ

Ոստիկանության Էրեբունու բաժնի և ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության, Հադրութ քաղաքի շրջանային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 26-ին, ժամը 9.10-ին, Հադրութ քաղաքի Ա.Կասպարովի փողոցի թիվ 4 շենքի մոտից բերման է ենթարկվել 1950 թ. ծնված Ռազմիկ Մ.-ն, որը հունիսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի և 182 հոդվածի (շորթումը) 1-ին մասի մեղադրանքներով:

***

Ոստիկանության Էրեբունու բաժնի և ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 26-ին, ժամը 16.00-ին, ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցից բերման է ենթարկվել 1962 թ. ծնված Կառլոս Հ.-ն, որը հունիսի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի (Փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից) 1-ին մասի մեղադրանքով:

***

Ոստիկանության Շենգավիթի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 26-ին, ժամը 11.00-ին, կամավոր Շենգավիթի քննչական բաժին է ներկայացել 1965 թ. ծնված Սամսոն Ս.-ն, որը հունիսի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի (կաշառք ստանալը) 3-րդ մասի 3-րդ կետի և 314 հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասի մեղադրանքներով:

***

Ոստիկանության Նոր նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 26-ին, ժամը 10.30-ին, Թբիլիսի-Երևան թիվ 2725 չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանից կամավոր Նոր նորքի բաժին է ներկայացել 1965 թ. ծնված Արման Վ.-ն, որը 2016թ. ապրիլի 15-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի (պաշտոնեական կեղծիքը) մեղադրանքով:

***

Բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 26-ին, ժամը 10.50-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն է կամավոր ներկայացել 1982 թ. ծնված Դենիս Ս.-ն, որը 2016թ. հունվարի 19-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի ՆԳԳՎ Կենտրոնական վարչական տարածքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 172 հոդվածի 2-րդ մասի (անօրինական բանկային գործունեություն) մեղադրանքով:

***

Ոստիկանության Արտաշատի բաժնի ՊՊԾ ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 25-ին, ժամը 22.45-ին Բագրատաշենի մաքսային անցակետում հայտնաբերվել և հուլիսի 26-ին, ժամը 9.50-ին, բաժին է տեղափոխվել 1986 թ. ծնված Գագիկ Հ.-ն, որը 2016թ. նոյեմբերի 22-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

***

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հուլիսի 26-ին, ժամը 17.40-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել Կիև-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանած, 1987 թ. ծնված Արման Գ.-ն, որը 2013 թ. օգոստոսի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի և 327 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքներով:

***

Ոստիկանության Սիսիանի բաժին է հրավիրվել 1970 թ. ծնված Հրայր Հ.-ն և կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ նա ս/թ հունվարի 27-ից ՌԴ Կալուգայի մարզի Կալուգա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264.1 հոդվածի (ալկոհոլ օգտագործած վիճակում ավտոմեքենա վարելը) մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: