ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պահեստարանից գործիքներ գողացած տղամարդը հայտնաբերվեց

03.03.2023 12:06 Գողություն
Պահեստարանից գործիքներ գողացած տղամարդը հայտնաբերվեց

Փետրվարի 19-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում տված տղամարդը հայտնել էր, որ փետրվարի 17-ից փետրվարի 19-ի ժամը 17.30-ն ընկած ժամանակահատվածում Մրգաշեն գյուղի 12-րդ փողոցում գտնվող իր պահեստարանից գողացել են էլեկտրական սղոց, շաղափիչ, զոդման սարքի լարեր, էլեկտրական տաքացուցիչներ:
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է գողությունը կատարողի ինքնությունը:
Մրգաշեն գյուղի 64-ամյա բնակիչը գյուղի 6-րդ փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Նաիրիի բաժին:
Գողոնը հայտնաբերվել է:
Կազմված փաստաթղթերը և 64-ամյա տղամարդը ներկայացվել են Նաիրիի քննչական բաժին:
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: