Հայտնաբերվեց Աբովյանում
12.02.2015 11:21
Հետախուզվողի հայտնաբերում
Փետրվարի 11-ին, ժամը 16.55-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Աբովյանի Հանրապետության փողոցից բերման է ենթարկվել փետրվարի 10-ից ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի /սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը/ 1-ին մասով հետախուզվող, 1953 թ. ծնված Սուրեն Խ.-ն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: