Հայտնաբերվեց «Գոգավան» անցակետում
21.10.2022 13:02
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Մասիսի և Տաշիրի բաժինների ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 20-ին, ժամը 6-ին, ՀՀ պետական սահմանի «Գոգավան» անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Մասիսի բաժին է տեղափոխվել 1977 թ. ծնված Հայկազ Բ.-ն, որը ապրիլի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: