Հետախուզվողը հայտնաբերվեց Արցախի ոստիկանության հետ համագործակցության արդյունքում
10.11.2018 12:48
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ԱՀ ոստիկանության Մարտակերտի բաժնի ծառայողների հետ, նոյեմբերի 9-ին ԱՀ Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում հայտանաբերել և ոստիկանություն բերման են ենթարկել 25-ամյա Ժենիկ Ս.-ին, ով հոկտեմբերի 3-ից հետախուզվում էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդ. 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: