Հայտնաբերվեց Բագրատաշենում
03.12.2014 12:34
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները դեկտեմբերի 2-ին, ժամը 14.50-ին, Բագրատաշենի ՍԶ ՀԱԿ տարածքից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Դավիթ Պ.-ին, որը հոկտեմբերի 2-ից ՀՀ ՊՆ ՌՈ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 364 հոդվածի /զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը/ 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: