Հայտնաբերվեց Բագրատաշենում
15.10.2016 12:07
Հետախուզվողի հայտնաբերում
Հոկտեմբերի 14-ին, ժամը 17.40-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժանմունքից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1965 թ. ծնված Արշավիր Խ.-ն, որը սեպտեմբերի 29-ից ոստիկանության Տաշիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 192 հոդվածի (անօրինական գործողությունները սնանկության ընթացքում) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: