Հայտնաբերվեց Բավրայի սահմանային անցակետում
21.02.2014 11:38
Հետախուզվողի հայտնաբերում
Փետրվարի 18-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները Բավրայի սահմանային անցակետից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Հակոբ Գ.-ին, ով 2012 թ. փետրվարի 5-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր գողության և կեղծ վճարային փաստաթղթեր պատրաստելու կամ իրացնելու մեղադրանքներով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: