Հայտնաբերվեց Գործկոմի փողոցում
15.01.2018 13:00
Հետախուզվողի հայտնաբերում

Հունվարի 13-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Երևանի Գործկոմի փողոցի թիվ 10 հասցեի մոտից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Լենդրուշ Խ.-ին, որը հունվարի 9-ից Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի և 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: