Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Դիլիջանում
17.10.2022 13:45
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 16-ին Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում հայտնաբերվել և ձերբակալվել է 33-ամյա Գոռ Պ.-ն, որը հունվարի 12-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: