ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը հայտնաբերվեց Հառիճ գյուղում

Հետախուզվողը հայտնաբերվեց Հառիճ գյուղում

Սեպտեմբերի 28-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Շիրակի մարզի Հառիճ գյուղում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 1966 թ. ծնված Սուսաննա Մ.-ին, որը սեպտեմբերի 2-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
Սուսաննա Մ.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: