Հայտնաբերվեց Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո
14.07.2016 15:03
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 13-ին, ժամը 19.30-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բաժին բերման է ենթարկվել Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ ժամանած, 1970 թ. ծնված Հովհաննես Հ.-ն, որը 2015թ. հոկտեմբերի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 243 հոդվածի /տրանսպորտային միջոցը հարբած կամ տասնվեց տարին չլրացած անձին հանձնելը/մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: