Հայտնաբերվեց Նորագավիթում
25.12.2014 10:28
Հետախուզվողի հայտնաբերում
Դեկտեմբերի 24-ին, ժամը 08.50-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Երևան քաղաքի Նորագավիթի 9-րդ փողոցից բերման են ենթարկել 1964 թ. ծնված Ավետիք Ս.-ին, որը դեկտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: