Հայտնաբերվեց Շոպրոնի փողոցում
28.07.2015 12:22
Հետախուզվողի հայտնաբերում
Հուլիսի 27-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 2-րդ բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևանի Շոպրոնի փողոցի թիվ 6 շենքի մոտից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Սերգեյ Հ.-ին, ով հուլիսի 25-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի /զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը/ 4-րդ մասի մեղադրանքով նշանակված պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: