Թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Ռուսաստանի Դաշնությունում

Ոստիկանության ՔՈԳՎ, Թալինի բաժնի և ՌԴ ՆԳՆ ՔՀԳՎ ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՌԴ տարածքում հայտնաբերվել, ձերբակալվել, իսկ դեկտեմբերի 17-ին ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ-ուղեկցող խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 39-ամյա Նվեր Հ.-ն: Նա 2020 թ. մայիսի 23-ից ոստիկանության Թալինի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: