Հայտնաբերվեց Սարալանջ գյուղում
22.07.2015 12:51
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 21-ին, ժամը 09.00-ին, Սարալանջ գյուղի վարչական տարածքից բերման է ենթարկվել 1965 թ. ծնված Սուրեն Ս.-ն, որը մայիսի 23-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողությունը/ 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: