Հայտնաբերվեց Սևան-Ճամբարակ ճանապարհին գտնվող հանգստյան գոտում
25.07.2015 11:52
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 24-ին, ժամը 19.35-ին, Սևան-Ճամբարակ ճանապարհին գտնվող հանգստյան գոտուց բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Աննա Հ.-ն, որը հուլիսի 3-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: