Հայտնաբերվեց Վարդենիսի Լեռնագործների փողոցում
10.05.2016 13:10
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, մայիսի 7-ին, ժամը 12.40-ին, Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցի 6 շենքի բակից բերման է ենթարկվել 1994 թ. ծնված Գոռ Դ.-ն, որը մայիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի /թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը/ 1-ին մասի և 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: