ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հայտնաբերվեց Վոլգոգրադում

ՌԴ Մոսկվա քաղաք գործուղված ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գկխավոր վարչության ծառայողները համագործակցելով ՌԴ ՆԳՆ ՔՀԳՎ և Վոլգոգրադի մարզի ՆԳԳՎ ծառայողների հետ, իրացնելով ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ-ում ստացված օպերատիվ տեղեկությունները, օգոստոսի 11-ին Վոլգոգրադ քաղաքում հայտնաբերել և ձերբակալել են 1974 թ. ծնված Վիրաբ Հ.-ին, որը 2005 թ. փետրվարի 14-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի /ավազակություն/ 3-րդ մասի 2-րդ կետի, 182 հոդվածի /շորթում/ 3-րդ մասի 1-ին կետի և 235 հոդվածի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/ 1-ին մասի մեղադրանքով:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: