Հայտնաբերվեց 15 տարի անց
18.04.2013 11:29
Հետախուզվողի հայտնաբերում
Ապրիլի 17-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները բերման են ենթարկել 1959 թ. ծնված Սիլվա Օ.-ին, որը 1998 թ. օգոստոսի 10-ից ոստիկանության Վանաձորի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: